ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինչ պահանջ է դրված ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա

Ինչ պահանջ է դրված ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա
20.02.2021 | 16:35

«Ժողովուրդը» գրում է.

«Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար եւ հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, եւ հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է: Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա եւս ելույթ կունենա:


Նկատենք, որ արդեն երկու օր է՝ ՀՀԿ-ականների մասով նոր բացահայտումներ են արվում. մեղադրանք առաջադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, երեկ էլ խուզարկություն է իրականացվել նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի բնակարանում: Ընդ որում, վերջիններս այս ամենը կապում են հենց այսօրվա հանրահավաքի հետ, սակայն նաեւ հայտարարում են, որ պայքարը շարունակվելու է»:

Դիտվել է՝ 24500

Մեկնաբանություններ